Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Շախմատի ՀՀ հավաքականը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Շախմատի ՀՀ հավաքականը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
22.11.2015 | 23:11

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթանակ տարավ Եվրոպայի առաջնության վերջին տուրում և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:
Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը հաղթել են, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանն իրենց պարտիաները ոչ ոքի են ավարտել: Հայաստանի տղամարդկանց թիմը հավաքեց 13 միավոր և դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոն դարձավ Ռուսաստանի հավաքականը:

Դիտվել է՝ 488

Մեկնաբանություններ